Versace-ն հրաժարվել է կենգուրուի կաշվից

Versace իտալական նորաձևության տունն այլևս չի օգտագործի կենգուրուի կաշի՝ հագուստի և կոշկեղենի արտադրության համար՝ լայնածավալ անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայում միլիոնավոր կենդանիների անկման ֆոնին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Պարբերականը նշում է, որ որոշումն ընդունվել էր դեռևս 2019-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Դրա հետ մեկտեղ պարբերականը նշում է, որ որոշումն առավելապես կապված է իտալացի կենդանապաշտպանների կողմից ցուցաբերված ճնշման հետ։

Ավստրալիայում հրդեհները ոչնչացրել են ավելի քան 1 մլրդ կենդանի, 8․4 մլն հա անտառ, մոտ 2000 բնակելի շինություն։ Զոհվել է առնվազն 27 մարդ։