Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի պատմությունը, որը կապված է հայի հետ (տեսանյութ) - Showbiz.am

Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի պատմությունը, որը կապված է հայի հետ (տեսանյութ)

By

Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ինստագրամյան էջում պատմել է իր և կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի մերձմոսկովյան դղյակի գլխավոր դռան պատմությունը:

Գալկինը մանրամասնել է, որ դրա գեղարվեստական ձևավորումն ինքն արել է հայազգի նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ:
«Կախարդական դուռ: Ամեն ինչ մտածել և իրականացրել եմ ընկերոջս՝ նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ»,- նշել է Գալկինը:

Նա պատմել է, որ տվյալ նմուշն իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Գիբերտիի՝ Ֆլորենցիայի տաճարի համար ստեղծած հայտնի դռների փոքր տարբերակն է, որի վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ:

Հայտնի է, որ Գալկինի և Պուգաչովայի դղյակը գտնվում է մերձմոսկովյան Գրյազ գյուղում: Այն վեցհարկանի է, ունի վերելակ, ձմեռային այգի, լողավազան, ծաղկանոց, աստղադիտարան, ինչպես նաև կից հողատարածք: Տունը գնահատվում է 10 մլն եվրո:

https://www.instagram.com/tv/B6LtLl7Hgj4/?utm_source=ig_web_button_share_sheet

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Կարին Տոնոյանի որդին` Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Վլադիմիր Սպիվակովն իր գալիք համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին

Ռուսաստանցի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը և առաջիկա համերգի իր հոնորարը փոխանցել ֆոնդին՝...
Ավելին