Աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը. ո՞ր տեղում է Երևանը

Numbeo տվյալների բազան հայտնել է աշխարհի ամենաթանկարժեք քաղքաների անվանումները: Առաջին հորիզոնականում է գտնվում Ցյուրիխը, երկրորդում՝ Բազելը, երրորդում՝ Լոզանը: Վարկանիշի չորրորդ և հինգերորդ տեղը նույնպես զբաղեցրել են շվեյցարական քաղաքները ՝ Ժնևն ու Բեռնը:

Ցուցակում Հայաստանի քաղաքներից ընդգրկված է միայն Երևանը։ Մեր մայրաքաղաքը 380-րդն է, Ադրբեջանի Բաքուն՝ 390-րդը, Վրաստանի Թբիլիսին՝ 404-րդը:
Վարկանիշում ընդհանուր առմամբ 440 քաղաք է ընդգրկվել։