Լուսինե Թովմասյանի ջերմ ու գեղեցիկ ֆոտոշարքը որդու հետ

Լուսինե Թովմասյանի համար նախորդ տարին շատ կարևոր և նշանակալից էր. լույս աշխարհ եկավ նրա երկրորդ երեխան՝ Ալեքը: Փոքրիկն արդեն 5 ամսական է:
Լուսինեն որդու հետ գեղեցիկ ֆոտոշարք է իրականացրել, որը հրապարակել է Ինստագրամում և մեկնաբանել. «Մայր ու որդի»:

Գեղեցկուհու հրապարակումները վերջին շրջանում հիմնականում ընտանեկան են: Լուսինեն բազմիցս նշել է, որ շատ երջանիկ է թե որպես կին, թե որպես մայր:

Լուսինեն ամուսնացած է արդեն 7 տարի: Նրա և ամուսնու առաջնեկը՝ Արիանան, արդեն 4 տարեկան է։