Հայտնի է, թե երբ կթողարկվի «Գահերի խաղ»-ի պրիքվելը

«Գահերի խաղը» հայտնի սերիալի պրիքվելը, որը պատմում է Թարգարինների դինաստիայի մասին և ստացել է «Վիշապի տունը» անունը, HBO ալիքով կհեռաձրակվի 2020թ.-ին։
Այս մասին հայտնում է Variety-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ HBO հեռուստաընկերությունը նկարահանելու Է «Գահերի խաղը» (2011-2019 թթ.) մեծ սեր ու ժողովրդականություն վայելող սերիալի պրիկվելը: Այդ մասին հայտարարվեց հոկտեմբերի 29-ին WarnerMedia մեդիահոլդինգի՝ ներդրողների համար կազմակերպված միջոցառմանը, որի մեջ մտնում է HBO-ն:

Հրապարակված տվյալների համաձայն, նոր սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ: Որպես «Վիշապի տան» ռեժիսոր հանդես կգա բրիտանացի Միգել Սապոչնիկը։