Հրապարակվել է «Խենթ Մայլզը» կատակերգության թրեյլերը՝ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ

Madman Films կինոընկերությունը Յութուբում հրապարակել է «Խենթ Մայլզը» Էքշն-կատակերգության թրեյլերը՝ գլխավոր դերերում Դենիել Ռեդքլիֆի և Սամարա Ուիվինգի մասնակցությամբ։

Գործողությունը տեղի է ունենում ապագայի աշխարհում: Մայլզը (Ռեդքլիֆ) տեսախաղերի մշակող է, որին առևանգում են Skizm արգելված մենամարտերի կազմակերպիչները: Նրանք հերոսի ձեռքերին ամրացնում են ատրճանակներ, և այժմ նա ստիպված է պայքարի մեջ մտնել մարտի ուժեղագույն մասնակցի՝ Նիկսի (Ուիվինգ) հետ, որպեսզի փրկի իր կյանքը:

Ֆիլմում նկարահանվել են՝ Նեդ Դեննեխին («Հարրի Փոթերը և Մահվան պարգեւները․ Մաս 1», «Սուր հովարեր»), Նատաշա Լյու Բորդիցոն («Մեծագույն շոումենը»), Մարկ Ռոուլին («Մակբեթ») և ուրիշներ:
Մարտաֆիլմի ռեժիսորը Ջեյսոն Լեյ Հաուդենն է։