Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի պատմությունը, որը կապված է հայի հետ (տեսանյութ)

Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ինստագրամյան էջում պատմել է իր և կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի մերձմոսկովյան դղյակի գլխավոր դռան պատմությունը:

Գալկինը մանրամասնել է, որ դրա գեղարվեստական ձևավորումն ինքն արել է հայազգի նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ:
«Կախարդական դուռ: Ամեն ինչ մտածել և իրականացրել եմ ընկերոջս՝ նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ»,- նշել է Գալկինը:

Նա պատմել է, որ տվյալ նմուշն իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Գիբերտիի՝ Ֆլորենցիայի տաճարի համար ստեղծած հայտնի դռների փոքր տարբերակն է, որի վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ:

Հայտնի է, որ Գալկինի և Պուգաչովայի դղյակը գտնվում է մերձմոսկովյան Գրյազ գյուղում: Այն վեցհարկանի է, ունի վերելակ, ձմեռային այգի, լողավազան, ծաղկանոց, աստղադիտարան, ինչպես նաև կից հողատարածք: Տունը գնահատվում է 10 մլն եվրո:

https://www.instagram.com/tv/B6LtLl7Hgj4/?utm_source=ig_web_button_share_sheet