Չորրորդ հարկից ընկած մոդելին փրկել են. Նիկիտա Միխալկովի թոռանը կասկածում են սպանության փորձի մեջ

Օրեր առաջ բոլոր լրատվամիջոցներում քննարկում էին մոդել Քսենիա Պունտուսի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը. գեղեցկուհին ընկել էր Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանից, որը գտնվում է բարձրահարկի 4-րդ հարկում: Մոդելին շտապ հոսպիտալացրել էին. բժիշկների հավաստմամբ՝ աղջկա վիճակն այժմ կայուն է, և դժվարությունները անցյալում են:

Ուշքի գալով՝ Քսենիա Պունտուսը տեղեկացրել է, որ իր հետ բնակարանում է եղել Նիկիտա Միխալկովի թոռը, ով քնած է եղել:
Սակայն աղջկա վկայությունը բավական չեն համարել, և տղամարդուն կասկածում են Պունտուսի սպանության փորձի մեջ:

Այս վարկածի առնչությամբ համացանցում թեժ քննարկումներ են սկսվել։ Հիշեցնենք, որ Քսենիային գտել են տան մոտ՝ թփերի մեջ, միայն շապիկով ու ջինսով:
21-ամյա մոդելը վստահեցրել է, որ սիրում է ժամանակ անցկացնել նոութբուքով աշխատելով՝ պատուհանագոգին նստած։