Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի ջերմ և սիրառատ լուսանկարները

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում: Դերասանուհին բավականին հաճախ է ջերմ և սիրառատ լուսանկարներ հրապարակում Աշոտի հետ, ինչն արժանանում է հետևորդների բուռն արձագանքին:

Նշենք, որ զույգը պսակադրվեց նախորդ տարի, սակայն մինչև այդ նրանք արդեն միասին էին ապրում:

Վերջին տարիներին Աշոտն ու Սոֆյան հիմնականում միասին են աշխատում՝ հանդես գալով նույն նախագծերում: Աշոտը սկսել է ներկայանալ իբրև ռեժիսոր, այժմ Սոֆյան նկարահանվում է նրա «Արմատներ» հեռուստանախագծում: