Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից

Սասեքսի դուքսերը՝ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, համաձայնության են եկել թագավորական ընտանիքի հետ և ըստ համաձայնագրում նշված պայմանների՝ նրանք կհրաժարվեն տիտղոսներից, թագավորական ընտանիքին հատկացված բյուջեից ու կվերադարձնեն 2,4 մլն ֆունտը, որը Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսվել է Վինձորի իրենց տան վերանորոգման համար:

Բուքենհեմյան ամրոցի տարածած հայտարարության համաձայն՝ զույգն այսուհետ չի կարողանա հանդես գալ տիտղոսներով և օգտվել պետական բյուջեից։ Փոփոխությունները օրենսդրական դաշտում կսկսեն գործել 2020 թվականի գարնանը։
Եղիսաբեթ թագուհին նշել է, որ աջակցում է թոռանն ու նրա կնոջը այդ որոշմանն եմջ․ «Մեր ողջ ընտանիքը հույս ունի, որ այս համաձայնագիրը թույլ կտա նրանց ստեղծել երջանիկ և խաղաղ ընտանիք»։
Հիշեցնենք, որ Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո Սասեքսի դուքսերն իրենց ինստագրամյան էջում հանդես եկան անսպասելի հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնի։Բացի այդ, Gardian-ը հայտնում է, որ դեկտեմբերին զույգը սկսել է Sussex Royal ապրանքանիշի գրանցումը: Ապագայում նրանք ծրագրում են այդ ապրանքանիշի տակ հագուստ և կոշիկ արտադրել: Ըստ փորձագիտական ​​գնահատականների՝ Sussex Royal ապրանքանիշի արժեքը մոտավորապես 400 միլիոն ֆունտ սթերլինգ է:

Աշխարհահռչակ զույգի համար եկամտի մեկ այլ հավանական աղբյուր է գրքերի հրատարակչությունը: Փորձագետները կարծում են, որ բրիտանական զույգի հանրաճանաչությունը ցանկացած նման պայմանագիր կարող է շատ շահութաբեր դարձնել։