Լոլիտան կիսվել է «դիետիկ» ճաշացանկով (տեսանյութ)

55-ամյա Լոլիտան իր ամուսնու՝ 44-ամյա Դմիտրի Իվանովի հետ ամուսնալուծությունից հետո կարողացել է ազատվել 12 կգ ավելորդ քաշից: Լրագրողների հետ զրույցում, երգչուհին պատմել է՝ ինչպես է կարողացել այդքան նիհարել:
«Ամուսնալուծությունից հետո ես դադարեցի պատրաստել: Իսկ իմ պատրաստածից բացի այլ սնունդ ուտել չեմ կարողանում»,- անկեղծացել է երգչուհին:

Իր ձմեռային հանգիստը Լոլիտան վայելում էր Բուլղարիայում գտնվող իր ամառանոցում:
«Հավատացեք, միայն այստեղ եմ ես կարողանում ինձ խաղաղ ու երջանիկ զգալ: Այստեղից ընտանիքի և սիրո հոտ եմ առնում»,- խոստովանել է երգչուհին։

Ինստագրամյան էջում երգչոհին կիսվել է նոր տեսնայութով։
«Իմ բոլոր ընկերներն ու գործընկերները գրում են, որ կառավարությունը հրաժարական է տվել։  Իսկ ես խոհանոցում կանգնած ուտում եմ խաշած կարտոֆիլ եւ ինչ-որ բան եմ հանում տարայից: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց ես ինչպես կերել եմ, այնպես էլ կամ ու կլինեմ», – հայտարարել է նա։

https://www.instagram.com/p/B7V-iiGpXus/?utm_source=ig_embed