Ռիհաննան և իր սիրեցյալ արաբ միլիարդատեր Հասսամ Ջամիլը բաժանվել են

Արևմտյան ԶԼՄ-ների պնդմամբ Ռիհաննան բաժանվել է 31-ամյա արաբ միլիարդատերից, որի պատճառը առայժմ հայտնի չէ։

Զույգի սիրավեպի մասին հայտնի էր դեռ 2017 թվականից։ Այն ժամանակ նրանց նկատել էին պապարացիները և հրապարակել լուսանկարներ, որտեղ զույգը համբուրվում էր լողավազանում (Իսպանիա)։ Մինչև մի քանի ամիս առաջ երգչուհին անկեղծացել էր, որ ցանկանում է ամուր ընտանիք կազմել սիրեցյալի հետ` «Այո՛, ես արդեն որքան ժամանան է ինչ հարաբերությունների մեջ եմ։ Ամեն բան շատ լավ է, այնպես որ ես երջանիկ եմ, և այո, ես երեխաներ եմ ցանկանում»,- ասել էր երգչուհին։

Ջամիլի կարողությունը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար։ Նրա ընտանիքը համարվում է Արաբիայի խոշորագույն ընկերությունների բաժնետերերից մեկը և ամբողջ արաբական աշխարհի ամենահարուստ 12 ընտանիքներից մեկը։ Ջամիլը նախկինում ամուսնացած է եղել Լին Ռոզզալի հետ, ինչպես նաև սիրային կապի մեջ է եղել բոլոր ժամանակների ամենազդեցիկ մոդել Նաումի Քեմպբելի հետ։ Ինչ վերաբերվում է Ռիհաննային, ապա նա աշխարհի ամենահարուստ արտիստն է իր 600 միլիոն դոլար կարողությամբ