Forbes-ը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել:

Այսպես՝ առաջին հորիզոնականում է հայտնվել Louis Vuitton hոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար: Հայտնի է, որ ֆրանսիացին առաջատարի դիրքից զրկել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, որի կարողությունը 115,6 մլրդ դոլար է:

Հայտնի է, որ Amazon ընկերության սեփականատերը երկու տարի անընդմեջ ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը:

Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 110,6 մլրդ դոլարով: Նրան հաջորդում են ներդրող Ուորեն Բաֆեթը ( 90,6 մլրդ դոլար) և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (82,2 մլրդ դոլար):

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 1299 միլիարդատեր: