Ամերիկացի երգիչը հանկարծամահ է եղել բեմի վրա - showbiz.am

Ամերիկացի երգիչը հանկարծամահ է եղել բեմի վրա

By

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դևիդ Օլնին մահացել Է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ: Այս մասին հայտնել Է NME-ն: Ամենայն հավանականությամբ, Ֆլորիդայի Սանտա-Ռոսա-Բիչ քաղաքում համերգի ժամանակ 71-ամյա կատարողը սրտի նոպա է ունեցել:

Վերականգնողական միջոցառումներին բժիշկ է մասնակցել, որն ունկնդիրներից մեկն էր, բայց դրանք չեն օգնել: Էմի Ռիգբին, որը ելույթ էր ունենում Օլնիի հետ միասին, Ֆեյսբուքում գրել Է. «Մահացել է հիանալի մարդ, լեգենդ, բանաստեղծ և կոմպոզիտոր: Երրորդ երգի կեսին նա կանգ առավ, ներողություն խնդրեց ու փակեց աչքերը»:

Իր մահվանից ոչ շատ առաջ Օլնին ակուստիկ շարք է ձայնագրել WUWF 88.1 ռադիոկայանում: Այն զետեղել են Ցանցում: Երաժիշտն ամերիկյան ֆոլկ-ռոքի հայտնի կատարող էր, նա թողարկել է ավելի քան 20 ալբոմ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

BBC-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում (տեսանյութ)

BBC News-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Առողջապահության համաշխարհային քաղաքականության...
Ավելին