Ժան Պոլ Գոտյեն հայտնել է իր վերջին ցուցադրության մասին

Ֆրանսիացի մոդելյեր Ժան Պոլ Գոտյեն հայտնել է, որ ֆրանսիական «Շատլե» թատրոնում հունվարի 22-ի շոուն՝ նվիրված նորաձևության ոլորտում իր կարիերայի 50-ամյակին, վերջինն է լինելու: Այդ մասին ասվում է «Թվիթերում» տեղադրված տեսանյութում:

«Ողջույն: Ժան-Փոլ Գոթիեն է: Ես քեզ հրավիրում եմ իմ կարիերայի 50-ամյակի կապակցությամբ «Շատլե» թատրոն՝ հունվարի 22-ին: Կգա՞ս: Մեծ տոն է իմ ընկերների հետ, և մենք զվարճանալու ենք մինչև ուշ գիշեր: Ես ուզում եմ մի բան ասել՝ դա լինելու է իմ վերջին դեֆիլյեն որպես կուտյուրիե, իմ վերջին Gaultier Paris Show-ն»,- հայտարարել է մոդելյերը:

Գոտյեն հայտարարել է նաև, որ բարձր նորաձևության ասպարեզում իր աշխատանքը շարունակվում է, ու նա նոր հայեցակարգ է մշակել, որի մասին կպատմի առաջիկայում