Միլիարդատեր Սամվել Կարապետյանը 1 շաբաթում 2-րդ անգամ պապիկ է դարձել

Ռուսաստանաբնակ ամենահարուստ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում կրկին համալրում է տեղի ունեցել. լույս աշխարհ է եկել միլիարդատիրոջ կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի երկրորդ երեխան: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է միլիարդատիրոջ դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:

Հատկանշական է, որ վերջին մեկ շաբաթում սա Կարապետյանների ընտանիքում լույս աշխարհ եկած երկրորդ երեխան է:
«Կարծում էիք արդեն վե՞րջ: Ոչ, երեկ երեկոյան մեր ընտանիքում ևս մի հրաշալի աղջիկ է ծնվել: Բարի գալուստ այս աշխարհ, Տաթևիկ կրտսեր: Այնքան երջանիկ ենք, որ վերջապես ծնվեցիր»,- գրել է Տաթևիկ Կարապետյանը:

Ուրախալի լուրի վերաբերյալ գրառում է արել նաև նորածնի մայրը՝ Լիլիթ Կարապետյանը՝ նշելով, որ «այժմ ամուսինը երեք զիլ աղջիկ ունի»:
Մի քանի օր առաջ Տաթևիկ Կարապետյանն իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ ավագ եղբոր՝ Սարգիս Կարապետյանի և նրա կնոջ ընտանիքում երկրորդ աղջիկն է ծնվել: