Համացանցում հայտնվել է Fargo սերիալի չորրորդ եթերաշրջանի թրեյլերը

Համացանցում հայտնվել է Fargo հանրաճանաչ սերիալի չորրորդ եթերաշրջանի թրեյլերը: FX հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութը Յութուբի Promos ալիքում։

Սերիալում շարունակվում է նախորդ սեզոնների պատմությունը, և իրադարձությունները տեղի են ունենում Միսուրիում 1950-ական թվականներին:

Այն պատմում է Կանզաս Սիթիում երկու մաֆիոզ խմբավորումների միջև հակամարտության մասին: Աֆրոամերիկյան մաֆիայի ղեկավարի դերը խաղում է Քրիս Ռոքը, ով նախկինում նկարահանվում էր կատակերգությունների մեջ:

Fargo-ի չորրորդ սեզոնի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 19-ին:
Առաջին սեզոնը թողարկվել է 2014-ի ապրիլին. գլխավոր դերերում նկարահանվել են Բիլի Բոբ Թորնթոնը և Մարտին Ֆրիմենը։