«Մակաբույծները». SAG մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում հաղթողը

Հայտնի են ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխության (Screen Actors Guild Awards) 2020թ.-ի մրցանակակիրները։

Հարավկորեացի ռեժիսո Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը հաղթել է SAG մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն դերասական կազմ խաղային կինոյում»։
Մրցանակի համար պայքարում էին նաեւ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Ջեյ Ռոուչի «Սկանդալ» և Թայկա Վայտիտիի «Ջոջո նապաստակը» ժապավենները, գրում է «Կոմերսանտը»։

Պատմության հիմքում ընկած է Կիմ Կիտհեքի ընտանիքի պատմությունը: Նրանց ընտանիքը հազիվ է կարողանում հոգալ գոյության խնդիրը, գործազրկության պատճառով անդամները զրկվել են ֆինանսներից ու բարեկեցիկ ապագայի հույսից:
Սակայն Կիտհեքը կարողանում է աշխատանքի ընդունվել մեծահարուստների ընատնիքում և իր ընտանիքի մյուս անդամներին էլ օգնում է խաբեությամբ աշխատանքի ընդունվել այդտեղ: