Օլգա Բուզովան հաշտվել է քրոջ հետ

Օլգա Բուզովայի քույրը երգչուհուն շնորհավորել է 34-ամյակի առիթով։ Աննան հուզիչ շնորհավորանքը հրապարակել է իր Instagram-յան էջում։
Կրստեր քույրը համատեղ տեսանյութերից հատվածներ է հրապարակել։ Բացի այդ՝ նա նաև գեղեցիկ բանաստեղծություն է կարդացել, որը նվիրել է քրոջը։ Աննան հոլովակն ուղեկցել է ժամանակակից գրողի՝ Նատալյա Բաուխի բանաստեղծությամբ։
Քույրերը երկար ժամանակ է, ինչ չէին շփվում: Երկրպագուները կարծել են, որ այս շնորհավորանքից հետո նրանց հարաբերությունները կարգավորվել են:

https://www.instagram.com/p/B7g_dBfpsb9/

 

Ամիսներ առաջ հաղորդավար Ռուստամ Սոլնցևը պատմել էր լրագրողներին՝ ինչու Օլգա Բուզովան չի շփվում հարազատ քրոջ՝ Աննայի հետ: Աղջիկները ամռանը միասին մեկնել էին հանգստի, սակայն հանգստից վերադարձել են առանձին-առանձին:
«Անցած տարի՝ իրենց ամառային արձակուրդների ժամանակ, Օլգան և Աննան վիճել են: Աննան լուսանկարել է Օլգային, ով հարբած ու կիսամերկ պարելիս է եղել ակումբում, և տեղադրել է այդ լուսանկարները համացանցում: Օլգան մեծ գումարներ է վճարել, որպեսզի լրատվամիջոցները չտարածեն դրանք և շատ վիրավորված է մնացել քրոջից: Օլգան կարծում է, որ քույրն այդ քայլին դիմել է նախանձից: Աննան միշտ էլ վատ է զգացել իրեն, որ քույրն ավելի մեծ հաջողությունների ու ճանաչման է հասել, քան ինքը:
Եղել են նաև դեպքեր, երբ աղջիկները վիճել են հավաքությների ժամանակ բոլորի աչքի առաջ: Նրանք երբեք ջերմ ու մտերիմ չեն եղել»,- պատմում է Ռուստամ Սոլնցևը:

Օլգայի և Աննայի մասին վատ է արտահայտվել նաև Քսենիա Բորոդինան, ով համեմատել է այս երկուսին շան ու կատվի հետ: Հաղորդավարուհին անկեղծացել է, որ միշտ տհաճությամբ է ընկերակցել քույրերին, որովհետև նրանց յուրաքանչյուր հանդիպում միշտ ավարտվել է վեճով:
Քույրերը, սակայն, չեն ցանկանում ոչ մի կերպ մեկնաբանել իրենց հարաբերությունները՝ բացատրելով, որ դա խիստ անձնական է: