Էլեն Դեջեներեսը «հայկական» տեսանյութ է հրապարակել, որը 6 միլիոնից ավելի դիտում է գրանցել - Showbiz.am

Էլեն Դեջեներեսը «հայկական» տեսանյութ է հրապարակել, որը 6 միլիոնից ավելի դիտում է գրանցել

Համացանցում մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որում երիտասարդ տղամարդը տառացիորեն մի քանի վայրկյանում ճարպկության և արագության շնորհիվ փրկում է իր կյանքը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ձմեռային եղանակին տղամարդը մեքենան նորոգում ճանապարհին, երբ այդ պահին մեկ այլ մեքենա փոխում է ընթացքի ուղղությունն ու շարժվում տղամարդու ուղղությամբ: Այն պահին, երբ մեքենան տղամարդուց արդեն սանիտմետրերի հեռավորության վրա է գտնվում, վերջինս խուճապի չի մատնվում և ցատկելով նստում է հետևից եկող մեքենայի վրա:

Ակտիվորեն տարածվող տեսանյութն իր էջում է հրապարակել նաև ամերիկացի հայտնի դերասանուհի և «The Ellen DeGeneres Show» թոք շոուի հաղորդավար Էլեն Դեջեներեսը` նշելով, թե դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում։

Հրապարակմանը կից մեկնաբանությունների բաժնում հետևորդները հուշել են, որ դեպքը տեղի է ունեցել Երևանում` մասնավորապես Քանաքեռում, և նշել են, որ մեքենայի համարները հայկական են:

11 անգամ «Էմմի» մրցանակի արժանացած Էլեն Դեջեներեսի այս հրապարակումը մի ժամվա ընթացքում երկու միլիոնից ավելի դիտում է գրանցել: Այսօրվա դրությամբ դիտումների քանակը հասնում է ավելի քան 6 միլիոնի

View this post on Instagram

#repost @lookatthisrussian ・・・ Russiantuition

A post shared by Ellen DeGeneres (@theellenshow) on

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին