Ջասթին Բիբերը բացատրել է՝ ինչու է հրապարակավ սեր խոստովանում իր կնոջը

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գրառում է արել Ինստագրամում, որտեղ սեր է խոստովանել իր կնոջը՝ մոդել Հեյլի Բիբերին, և բացատրել է, թե ինչու է դա անում հրապարակայնորեն։

«Ես դա չեմ հրապարակում, որպեսզի ինչ-որ բան ապացուցեմ կամ փորձեմ մարդկանց ստիպել հավատալու, որ ես սիրում եմ իմ կնոջը: Ես պարզապես կարծում եմ, որ շատ լավ է, երբ դու հրապարակայնորեն ես ասում, թե քեզ համար որքան թանկ է մեկ ուրիշը»,- գրել է երգիչը: Բիբերն ընդգծել է, որ իրեն դուր է գալիս, երբ Հեյլին իրեն առանձնահատուկ և սիրված է զգում։

«Ես բազմաթիվ զիլ բաներ եմ արել, բայց չեմ կարծում, որ կարող է ավելի լավ բան լինել, քան նրան ուրախացնելը»,- բացատրել Է երաժիշտը: Ջասթին Բիբերը և Հեյլի Բիբերն իրենց հարաբերությունները գաղտնի օրինականացրել են 2018 թվականին:

Այդ ժամանակվանից փոփ-կատարողը չի թաքցնում, թե իրեն որքան շատ է դուր գալիս ընտանեկան կյանքը, և կանոնավոր կերպով կնոջ հետ համատեղ լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում և նրան նկարահանում իր հոլովակներում։