Արքայազն Հարրին լքել է Մեծ Բրիտանիան

Թագուհի Եղիսաբեթ 2-րդի կրտսեր թոռը՝ արքայազն Հարրին, երեկ երեկոյան լքել է Մեծ Բրիտանիան և ուղևորվել է Կանադա՝ կնոջ՝ Մեգան Մարքլի և որդու՝ Արչիի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նա ուղևորվել է Կանադա՝ Լոնդոնում բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որտեղ հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Սական նա չի մասնակցել Բուքինգեմյան պալատում երեկոյան ընդունելությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Հարրին ու Մեգան Մարքլը հայտարարեցին թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու և Բուքինգեմյան պալատից ֆինանսական անկախություն ստանալու պատրաստակամության մասին։