Հրաչ Քեշիշյանը Սոս Ջանիբեկյանի, Մկրտիչ Արզումանյանի և այլ դերասանների մասնակցությամբ կէկրանավորի Շիրվանզադեի «Պատվի համար»-ը

Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլ հայտնի դերասաններ նկարահանվում են Առաջին ալիքի 16 մասից բաղկացած նոր հեռուստանովելում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:

Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են: Սոս Ջանիբեկյանը նկարահանումների առաջին օրվանից լուսանկար է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում և հայտնել, որ նոր ֆիլմը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության հիման վրա: Սցենարը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:

Մկրտիչ Արզումանյանը նույնպես նկարահանման ընթացքից լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում և տվել հետևյալ մեկնաբանությունը. «Աշխատում ենք»: