Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի ինքնազգացողության մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է: Զգացողությունն էլ է լավ, տրամադրությունն էլ: Այժմ շատ ժամանակ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ջիգարխանյանը ղեկավարում է իր հիմնած և իր անունը կրող մոսկովյան դրամատիկական թատրոնը: Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին: Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: