Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել, ինչի մասին նրա խորթ հայրը՝ այժմ սեռափոխված Քեյթլին Ջեները հայտնել է OK! ամսագրին:

Daily Mail-ը հավելում է, որ 39-ամյա Քարդաշյանը, որի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ազդեցիկ փաստաբան էր Միացյալ Նահանգներում, մեկ տարի իրավագիտություն է ուսումնասիրում և ավարտել է ուսման առաջին տարին: Քարդաշյանը հետաքրքրված է քրեական իրավունքով և մտադիր է ապագայում փաստաբան դառնալ:

Այժմ, Ջեների փոխանցմամբ, հեռուստաաստղը մտադիր է նոր ստեղծվելիք ընկերությունում աշխատանքի վերցնել համապատասխան կրթություն ստացած նախկին կալանավորների: Ջեները մանրամասնել է, որ խորթ դուստրն ուսումն ավարտելուց հետո ցանկանում է բանտային բարեփոխումների գծով շարունակել:

«Քիմն ինձ պատմել է, որ ցանկանում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել և աշխատել բանտային բարեփոխումների գծով՝ փորձելով աշխատանքի վերցնել նախկին ազատազրկվածների, որոնք համապատասխան կրթություն ունեն և կարող են լուրջ օգնություն ցուցաբերել բանտային բարեփոխումների հարցում»,-ասել է Ջեները:

Ավելի վաղ Քարդաշյանը բանտային բարեփոխումների թեմայով ելույթ էր ունեցել Սպիտակ տանը: Բացի այդ, նա ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ գործով դիմել էր նախագահ Դոնալդ Թրամփին և նրանից կնոջ համար ներում ստացել