Ֆուտբոլիստուհի, մոդել Նենսի Ավեսյանը հնարավոր է՝ այցելի Հայաստան

Հայազգի ֆուտբոլիստուհի Նենսի Ավեսյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, հնարավոր է, որ մոտակա ժամանակներս կրկին այցելի Հայաստան։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նենսին Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի թեկնածու է և հնարավոր է՝ դառանա նոր ձևավորվող թիմի խաղացողներից մեկը, եթե ֆուտբոլիստուհին տա իր համաձայնությունը։

Նշենք, որ հայազգի մոդել, ֆուտբոլիստուհին առաջին անգամ Հայաստան է եկել 2019-ի ամռանը և Հայաստանից վառ տպավորություններով է վերադարձել։ Գեղեցկուհին իր Ինստագրամի էջում, որտեղ ունի հազարավոր հետևորդենր, կիսվել է Հայասանում արված գեղեցիկ լուսանկարներով ու պատմել իր զգացողությունների մասին։

Նենսին սոցցանցերում բավականին ակտիվ է, գեղեցկուհին հաճախ է հրապարակումներ անում, որոնցում ցուցադրում է իր գեղեցիկ մարմինն ու կազմվածքը, ինչպես նաև պատմում այն վայրերի մասին, որտեղ արդեն հասցրել է լինել։