«System of a Down»-ի կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

«Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ «North Kingsley»-ի մասին: Երգերը շուտով կլինեն»,- այս մասին «System of a Down» ռոք խմբի անդամ  Օդաջյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում շրջանավում էին System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանի՝ «North Kingsley» անունով նոր խումբ ստեղծեու մասին լուրերը: Եվ միայն այսօր կիթառահարը որոշեց հայտնել այդ մասին իր ինստագրամյան հետևորդներին:

«System of a Down» ռոք 2020 թվականի եվրոպական շրջագայությունը սկսվելու է հունիսի 3-ին Նիդերլանդներում: Ավարտվելու է հուլիսի 5-ին Բելգիայում: Գրաֆիկը բավական խիտ է:
Ավելի վաղ կայքում նշված էր 14 համերգի ամսաթիվ, սակայն հիմա դրանք ավելացել են. դարձել են 17-ը:

Շրջագայությունը բարեգործական է:
Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում: