Քիմ Քարդաշյանը քրոջ կոսմետիկ արտադրանքն «էժանագին աղբ» է համարել

Ամերիկյան «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների հետ համատեղ յութուբյան տեսահոլովակ է նկարահանել, որում Ջեներն իր կոսմետիկ արտադրանքը փորձարկել է քրոջ վրա:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երբ 22-ամյա Ջեները սկսել է հարդարել ավագ քրոջ դեմքը, նրա կոսմետիկ պարագաներից մեկը չի բացվել:
«Այս սփրեյը նորույթ է, ուզում եմ այն ցանել…»,- ասել է Ջեներն ու սեղմել շշի վերին հատվածը, սակայն նյութը դուրս չի եկել: Դա նրան շփոթեցրել է:

«Ինչո՞ւ այս գրողի տարածը չի աշխատում»,- բարկացել է երիտասարդ միլիարդատիրուհին: Մինչ Ջեները փորձել է նյութը շշից դուրս բերել, Քարդաշյանը կրտսեր քրոջ արտադրանքն «էժանագին աղբ» է անվանել:

Բացի այդ, Քարդաշյանին հարդարելու ժամանակ Ջեները պատահաբար պոկել է քրոջ արհեստական թարթիչները: Քարդաշյանն անմիջապես կատակել է՝ ասելով, որ երազանք կպահի և ցանկություն կհայտնի Ինստագրամում հետևորդների քանակով կրկին առաջ անցնել Ջեներից: