Լեոնարդո ԴիԿապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն կխաղան Սկորսեզեի նոր ֆիլմում

Լեոնարդո դի Կապրիոն և Ռոբերտ դե Նիրոն կկատարեն գլխավոր դերերը Մարտին Սկորսեզեի  նոր՝ «Լուսնային ծաղկի սպանողները» (Killers of the Flower Moon) ֆիլմում։

Գրող Դևիդ Գրաննայի «Լուսնային ծաղկի սպանողները» գրքն ամենապահանջվածներից էր 2017 թվականին: «Լուսնային ծաղկի սպանողները» ճանաչվել է ԱՄՆ-ում ազգային բեսթսելլեր:
Դրանում նկարագրվում է՝ ինչպես են քրեական խմբավորումները, որոնք հետաքրքրված են նավթի հանքատեղերի մշակմամբ, Օկլահոմա նահանգում սկսել ցեղասպանել հնդակցիներին։

Ֆիլմի սցենարի հեղինակը Էրիկ Ռոթն է, ով հայտնի է որպես «Աստղը ծնվեց», «Ֆորեսթ գամփ» հայտնի ֆիլմերի սցենարիստ:
Հիշեցնենք նաև, որ «Օսկար»-ի «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրված է Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ժապավենի սցենարիստ Սթիվեն Զաիլյանը։