Լիլի Մորտո. «Սապատավորների մեջ բարեկազմ լինելը թերություն է»

Հայտնի սկանդալային մոդել Լիլի Մորտոն այս տարի Ամանորը դիմավորել է սիրելիի հետ։ Մոդելն արդեն ցույց է տվել սիրելիի հետ անցկացրած ռոմանտիկ երեկոն։

Օրեր առաջ նա նաև երկրպագուներին հայտնել էր, որ Richard Mille  բրենդի թանկարժեք ժամացույցը է նվեր ստացել սիրելիից:
Ի դեպ, այս տարի թրենդային համարվող ժամացույցը Richard Mille-ի Դուբայի պաշտոնական խանութ-սրահում արժե $169000։

Իսկ հիմա գեղեցկուհին կիսվել է նոր լուսանկարներով, որոնց մեկնաբանություններում նշել է. «Սապատավորների մեջ բարեկազմ լինելը թերություն է»:
Նրա այս մեկնաբանությունը թեժ քննարկում է առաջացրել ինստագրամյան հետևորդների շրջանակներում, ովքեր Մորտոյին մեղադրել են մեծամտության մեջ: