Ջեֆ Բեզոսը վերադարձրել է առաջատարի դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։

Գործարարը 115,5 միլիարդ դոլար ցուցանիշով առաջ Է անցել Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունն այժմ գնահատվում Է 112,9 միլիարդ դոլար: Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ունի 110,4 միլիարդ դոլար:

Մի քանի օր առաջ Առնոն Forbes-ի ցուցակում Բեզոսին դուրս Էր մղել առաջատարի դիրքից: Հրատարակությունում գործարարի հաջողությունը բացատրել են նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի 0,7 տոկոս թանկացմամբ, ինչը նրան 1,9 միլիարդ դոլար Է բերել։