Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում

Սանկտ-Պետերբուրգի բնակչուհի Քսենյա Վերբիցկայան դարձել է «Միսիս Տիեզերք-2020»-ի հաղթողը: Այս մասին հաղորդվում է Ինստագրամի նրա Էջում: Դափնեկիրը 43 տարեկան է, նա ունի չորս երեխա: Զբաղվում է արգենտինական տանգոյով և հետաքրքրվում է գրականությամբ։

Եզրափակիչում մրցույթի մասնակիցները հանդես են եկել դեֆիլեում, ստեղծագործական մրցույթներում և շնորհանդեսի ձևաչափով անգլերենով պատմել են իրենց ու իրենց ձեռքբերումների մասին: «Ես ուրախ եմ, որ կարողացա աշխարհին ցույց տալ, թե ռուս կանայք որքան գեղեցիկ են, ինքնաբավ, կարող են զուգակցել արտաքին գեղեցկությունը, ներքին ներդաշնակությունը, մասնագիտությունն ու մայրությունը»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է Վերբիցկայան:

Հավելենք, որ «Միսիս Տիեզերքը» գեղեցկության թատերականացված միջազգային մրցույթ է ամուսնացած կանանց համար: Կազմակերպիչը «Mrs. Universe LTD» բուլղարական ընկերությունն է։