Սելենա Գոմեսի «Rare» ալբոմը գլխավորել է Billboard 200 չարթը

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել է Billboard 200 երաժշտական չարթը: Այս մասին հայտնել է Billboard-ը։

Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 112 հազար օրինակ: Դա երգչուհուն թույլ է տվել առաջ անցնել ռեփեր Roddy Ricch-ի «Please excuse me for being antisocial» ալբոմից:

«Շատ շնորհակալություն այն բանի համար, որ դուք օգնեցիք իրականացնելու այս պահը, որի մասին ես երբեք չեմ մոռանա»,- գրել է փոփ աստղն Ինստագրամում՝ դիմելով իր երկրպագուներին:

Սելենա Գոմեսն առաջին անգամը չէ, որ գլխավորում է հեղինակավոր հիթ-շքերթը:
Նրա Revival և Stars dance ալբոմներն առաջին տեղն են զբաղեցրել համապատասխանաբար 2015 և 2013 թվականներին: Շաբաթվա ընթացքում Billboard 200 երաժշտական չարթի վերլուծաբաններն ԱՄՆ-ում շաբաթվա առավել մեծ ժողովրդականություն վայելող սկավառակները գնահատում են մի քանի կատեգորիաներով, այդ թվում՝ գնված օրինակների թվաքանակով և խանութներում, և ցանցում։