«Մթնշաղ» ֆիլմի դերասանուհին ստեղծել է էկո զարդեր - Showbiz.am

«Մթնշաղ» ֆիլմի դերասանուհին ստեղծել է էկո զարդեր

By

«Մթնշաղ» ֆիլմի դերասանուհիներից Նիկկի Ռիդը ստեղծել է ոսկյա զարդեր, որոնք կարողացել է ձուլել Dell համակարգիչների մայր պլատայից:

«Ես հիշում եմ, թե ինչպես Լոս Անջելեսի լուսավոր փողոցներից մեկում զբոսնելիս հանդիպեցի մի աղջկա, ով տեսնելով իմ ամուսնական մատանին՝ հարցրեց, թե որտեղից եմ այն գնել:
Այդ մատանու դիզայնը ստեղծել էի հենց ես ու որոշեցի բաց չթողնել պոտենցիալ հաճախորդին՝ վաճառելով նրան հենց դա»,- forbes-ի հետ հարցազրույցում պատմել է դերասանուհին,ով այսօր BaYou With Love բրենդի սեփականատերն է, որի էկո զարդերը վաճառվում են 3000-15000 դոլարով:

Գեղեցկուհին իր կարիերայի սկզբնական շրջանում փնտրում էր ներդնողների, սակայն հասկանալով, որ իր բիզնեսին կարող է օգնել միայն ինքը՝ սեփական խնայողություններից 200 հազար դոլար հատկացրեց բիզնեսի առաջխաղացման և զարգացման համար:
Այսօր գեղեցկուհին համագործակցում է հայտնի դիզայներների հետ և իսկ նրա զարդերը կրում են բազմաթիվ հայտնիներ ու աստղեր:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ