Մոնիկա Բելուչին և սևը․ ինչպե՞ս անթերի տեսք ունենալ ոտքից գլուխ սև հագուստով (լուսանկարներ)

Համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Մոնիկա Բելուչին, ով սպասված հյուր է լյուքս դասի նորաձևության տների եվրոպական ցուցադրություններին, ներկա է գտնվել ֆրանսիական Alexandre Vauthier բրենդի վերջին կուտյուրային հավաքածուի ցուցադրությանը:

Հիսունհինգամյա իտալուհին, ինչպես միշտ, հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Նա ոտքից գլուխ սևազգեստ է եղել, բայց միևնույն ժամանակ բոլորից տարբերվել է:

Եվ եթե շատերի համար սևը տխուր և ձանձրալի գույն է, ապա Բելուչիի դեպքում այն չափազանց տպավորիչ և գեղեցիկ է, քանի որ դերասանուհին կարողանում է ճիշտ ընդգծել դետալները:

Այս առնչությամբ ռուսական Vogue-ը որոշել է հետադարձ հայացք գցել և ուշագրավ ֆոտոշարքով ի մի բերել Բելուչիի լավագույն սևազգեստ կերպարները։