Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը - Showbiz.am

Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:

«2020 թվականի փետրվարի 3-ին «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում 19:00-ին կկայանա գրքի շնորհանդեսը: Սպասում ենք ձեզ»,- հայտնել է Պոզներն իր Ինստագրամի էջում:

Պոզների գիրքը հայերեն թարգմանելու միտքը երկու տարի առաջ ծագել է հրատարակիչ Ռուբեն Իշխանյանի մոտ: Դրանից հետո վերջինս հանդիպել է գրողի հետ, որն էլ տվել է իր համաձայնությունը: Թարգմանությունն արել է հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990-ին անգլերեն լեզվով, ավելի ուշ հայտնվել է ռուսերեն տարբերակը: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի Ցեղասպանությանը։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքները. Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ...
Ավելին