Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատերազմ են հայտարարել պապարացիների դեմ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախազգուշացրել են պապարացիներին իրենց անձնական կյանքին միջամտելու արգելքի մասին և սպառնացել են դատական ընթացակարգերով, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Նրանց համբերությունը սպառվել է այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են արքայազն Հարրիի լուսանկարները, որոնք կատարվել էին այն ժամանակ, երբ վերջինս Բրիտանիայից Կանադա էր թռչում այն բանից հետո, երբ որոշել էր թողնել թագավորական ընտանիքի անդամի պարտականությունները և պալատից ֆինանսական անկախություն ձեռք բերել:

Հայտնվել էին նաև Մեգան Մարքլի լուսանկարները, որոնցում նա իր փոքրիկ որդու՝ Արչիի և երկու շների հետ զբոսնում է Վանկուվեր կղզու պուրակում:

Սենսացիայի սիրահար լրագրողները ամբողջովին ցուցադրել են այն առանձնատունը, որտեղ զույգը բնակվում է. ավելին՝ հատուկ օբյեկտիվ ունեցող տեսախցիկների միջոցով փորձել են ցույց տալ այն ամենն, ինչ կատարվում է ներսում:

https://www.instagram.com/p/B7k7j6qITWF/?utm_source=ig_web_button_share_sheet