Ի՞նչը կարող է փոխարինել սուրճին իր ազդեցությամբ

Կանադայի համալսարաններից մեկում գիտնականները պարզել են ուղեղի գործառույթը բարելավելու պարզ և արդյունավետ միջոց՝ առանց առավոտյան մեկ բաժակ սուրճ ըմպելու: Այս մասին գրում է MedicalXpress-ը:

Պարզվել է, որ արագ և կարճատև զբոսանքը թողնում է սուրճին համարժեք, գուցե նաև ավելի լավ արդյունք գլխուղեղի աշխատանքի վրա: Գիտնականները գիտափորձ են անցկացրել սուրճի 30 սիրահարների և 29 մարդու շրջանում, որոնք սուրճ չեն օգտագործում: Մի խումբը կոֆեին է օգտագործել՝ մեկ սուրճի բաժակում պարունակված չափաբաժնին համարժեք, մյուս խումբը մարզվել է:

Պարզվել է, որ 20 րոպե արագ քայլքը նույն կամ ավելի մեծ ազդեցություն ունի հիշողության բարելավման վրա, ինչպես մեկ բաժակ սուրճը: