Հայտնի են միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն ճանապարհորդական վայրերը (ֆոտոշարք)

Համացանցում հայտնվել է միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն ուղղությունների ցանկը: Այն կազմվել և հրապարակվել է HypeBae պորտալի կողմից:

Միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն վայրերից մեկը Խորվաթիան է: Երկիրն իդեալական է զբոսայգիներում զբոսնելու և քաղաքի տեսարժան վայրերը տեսնելու առումով: Այնտեղ կարող եք այցելել նաև գինու մառաններ, իսկ Դուբրովնիկում`«Գահերի խաղը» սերիալի նկարահանման տարածքը:

Պերուն իր Մաչու Պիկչու քաղաքով ևս բարձր է գնահատվել, Բալին՝ յոգայի և մեդիտացիայի մշակույթով, ինչպես նաև Հարավային Կորեան՝ իր բուդդայական տաճարներով:

Ցուցակում է նաև Նյու Յորքը, որտեղ շատ վայրեր կան զբոսանքի և գնումների համար: Հեղինակները նշել են նաև կառնավալներն ամերիկյան Նոր Օռլեանում և Շվեյցարիայի գեղատեսիլ վայրերը:

Միայնակ զբոսաշրջիկների կարող են դուր գալ նաև Մալթա կղզին, Կոպենհագենը, Մադրիդը և Բարսելոնը, Իսլանդիան, Ամստերդամը, ինչպես նաև առավել էկզոտիկ Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Մարոկկոն, Ավստրալիան, Թաիլանդը, Ճապոնիան և Սինգապուրը։