«Դաժան աղջիկներ» բրոդվեյան մյուզիքլը շոուտով կէկրանավորվի - showbiz.am

«Դաժան աղջիկներ» բրոդվեյան մյուզիքլը շոուտով կէկրանավորվի

By

Ամերիկյան Paramount Pictures կազմակերպությունը կինոսերների համար անակնկալ է նախապատրաստել. շուտով այն ահդնես կգա «Դաժան աղջիկներ» բրոդվեյան մյուզիքլի էկրանավորմամբ, որը հիմնված կլինի 2004թվականի նույնանուն ֆիլմի վրա։

Այս մասին հայտնել է շոուի պրոդյուսեր Թինա Ֆեյը, որը գրել է Մարկ Ուոթերսի ժապավենի սցենարը և դրանում մարմնավորել մաթեմատիկայի ուսուցչուհի Նորբերիի կերպարը։
Առայժմ հայտնի չէ՝ ովքեր նոր ֆիլմում կկատարեն գլխավոր դերերը:

«Ես շատ ուրախ եմ, որ «Վատ աղջիկներ»-ը կվերադառնան մեծ էկրաններ։ Անհավանական հաճելի էր տեսնել՝ որքան արժեքավոր են ֆիլմն ու մյուզիքլը հանդիսատեսի համար։ Ես այդ հերոսուհիների հետ 16 տարի եմ անցկացրել։ Նրանք Marvel-ի իմ տիեզերքն են, և ես շատ եմ սիրում նրանց»,- պատմել է Թինա Ֆեյը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ