«Ինչ լավ է», «Էլ չխռովեք». հայտնիների արձագանքը Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի համատեղ լուսանկարներին - showbiz.am

«Ինչ լավ է», «Էլ չխռովեք». հայտնիների արձագանքը Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի համատեղ լուսանկարներին

By

Երեկվանից համացանցը ողողված է Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի համատեղ լուսանկարներով: Դերասանական զույգը երկար տարիների համագործակցությունից հետո 2013 թվականից դադարեց միասին ներկայանալ, թեև լսարանը տարբեր հրապարակումների մեկնաբանություններում միշտ գրում էր նրանց միասին տեսնելու ցանկության մասին:

Երեկ՝ հունվարի 23-ին, Հայկ Մարությանն այցելել է Մկրտիչ Արզումանյանին մասնակցությամբ «Save Միլիոն» ներկայացմանը և գրել. «Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»:

Հայտնի դերասանական զույգի համատեղ լուսանկարները մեծ ուրախություն են պարգևել ոչ միայն երկրպագուներին, այլև գործընկերներին: Նրանցից ոմանք առանձին գրառումներ են արել այս թեմայով:

Նիկոլ Փաշինյան — «Ի՜նչ լավ է, չէ՞։)»։

Արամ MP3 — «Գնամ ժպիտը դեմքիս պառկեմ, քնեմ, Մկրտիչ Արզումանյան, Հայկ Մարության: Ապրեք»:

Ժակ — «Ապրե՛ք , էլ չխռովեք , մի բուռ ժողովուրդ ենք , ամոթ է: Էն Էրեբունի պլազայի «Ռեմբոյին» ,ձեր ասպետական արարքով, փաթաթեցիք ու գցեցիք մոռացության թմբիրը: Հիմա, հրեշտակի ժպիտով, նուշ-նուշ կամ մուշ-մուշ քուն կմտնեն մեծ ու մանուկ»:

Անդրանիկ Հարությունյան— «Չգիտեմ ով ինչպես, բայց ես անկեղծ հուզվեցի, լիքը հիշողություններ կան այս հրաշքների հետ իմ կյանքում»:

Մանե Գրիգորյան. «Ո՞վ էր իմ չափ սպասում էս պահին»:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular

post-image
ՇոուՆյուզ

«Թագակիրներ». նկարահանումներ վտանգավոր վայրերում, յուրահատուկ դերասաններ և այլ մանրամասներ նոր նախագծի մասին

«Թագակիրներ» նախագիծը գեղարվեստական ժանրով ներկայացված ֆիլմաշար է, որի ընթացքում ստեղծված հայոց թագուհիների կերպարները հեռուստադիտողին պատմում են հայոց պատմության մեջ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Չափազանց հպարտ եմ նրանով». Փերիս Հիլթոնը խոսել է իր և Քիմ Քարդաշյանի ընկերության մասին

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը Cosmopolitan UK-ի հետ հարցազրույցում հպարտությամբ խոսել է ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ...
Ավելին