Հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի դերասանական կազմը

Հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմաշարերից մեկի՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նոր` 7-րդ մասի դերասանական կազմը պաշտոնապես հայտարարվել է, գրում է independent.co.uk-ը:

Հոլիվուդյան աստղ Թոմ Կրուզը կրկին կմարմնավորի Իթեն Հանթին: Նրա խաղընկերներն են լինելու Սայմոն Փեգը, որը չորրորդ անգամ կխաղա Բենջի Դանի դերը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, որը կրկին կներկայանա լրտես Իլզա Ֆաուստի կերպարում, ինչպես նաև ֆիլմաշարի համար միանգամայն նոր դեմքեր՝ Նիկոլաս Հոլթը, Հեյլի Էթվելը, Շի Ուիգհեմը, Փոմ Պլեմենտյեֆը:

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Քրիստոֆեր ՄքՔուորին է, որն աշխատելու է նաև ֆիլմի ութերորդ մասի վրա:
«Առաքելությունն անիրագործելի է 7»-ի պրեմիերան կկայանա 2021թ. հուլիսին:
Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն դասական դարձած ֆիլմաշարի առաջին մասը նկարահանել է Բրայան դե Պալման՝ 1996թ.: