Անի Երանյանի նոր ինքնատիպ ֆոտոշարքը

2017-ին Մոսկվա տեղափոխված դերասանուհի Անի Երանյանն այս շրջանում գտնվում է Հայաստանում և պատրաստվում է մոտ մեկ տարի դեռևս մնալ այստեղ:
Ինչպես արդեն հասցրել ենք նշել, Անին այժմ նկարահանվում է «Շիրազի Վարդը» նոր հեռուստասերիալում։

Դերասանուհին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որը հրապարակել է իր Ինստագրամի էջում։ Լուսանկարների մի մասն արվել է սև-սպիտակ երանգների մեջ։
«Դու ծնվել ես արևից։ Քեզ հորինել եմ՝ պահեմ ինձ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։