Արվեստի ժպտացող գործերը

Boredpanda.com կայքը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենային մեզ հայտնի շատ արվեստի գործեր, եթե նրանցում պատկերված հերոսները ժպտային:

Եթե ուշադիր զննեք անցած դարերի արվեստի գործերը, ապա կնկատեք, որ դրանցում շատ քչերն են ժպտում: Դրա պատճառներից մեկն այն է, որ լայն ժպիտը բարձրաշխարհիկ հասարակության համար անըդունելի վարքագծի դրսևորում էր համարվում: Նկարիչները ժպտալիս պատկերում էին երեխաներին և ցածր սոցիալական դիրքի մարդկանց՝ գնչուներին, ծաղրածուներին, հարբեցողներին, աղքատներին, անբարոյականներին և այլն: Իսկական արիստոկրատները «իրավունք» չունեին ժպտալ նկարներում:

Անցյալի կտավներում լայն ժպիտը էքսցենտրիկ, ռիսկային և ժամանակին մարտահրավեր նետող քայլ էր: Իհարկե բոլոր դարերում էլ եղել են նկարիչներ, որոնք ձեռնոց են նետել իրենց օրերում ընդունված կարգերին և ստեղծագործել իրենց սրտի թելադրանքով: Այդպիսի նկարիչներից են՝ Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը, Ֆրանց Հալսը, Յան Սթինը, Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոն և այլք: