Բեյոնսեի բրենդի նոր հավաքածուն հունից հանել է գեր կանանց

Հայտնի երգչուհի Բեյոնսեն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է հագուստի իր բրենդի զարգացմամբ ու առաջխաղացմամբ:
Բեյոնսեի «Ivy Park» ապրանքանիշի վերջին հավաքածուն սկսել է քննարկվել բազում լրատվամիջոցների կողմից, որովհետև այն հունից հանել է գեր կանանց:

Երգչուհու Ivy Park ապրանքանիշի և Adidas-ի համատեղ հավաքածուն վաճառքի է հանվել հունվարի 18-ին։
Իրերը վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում, սակայն երգչուհու որոշ երկրպագուներ դժգոհ են, որ չափսերի շարքն ավարտվում է XL-ով։
Նրանք իրենց զայրույթն արտահայտել են Twitter-ում։

Բեյոնսեն դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել ստեղծված իրրավիճակը, սակայն բազում աստղեր նույնպես քննադատաբար են մոտեցելնրա այդ քայլին՝ հորդորելով երգչուհուն որևէ կերպ լուծել առաջացած խնդիրը: