Հայուհին կոմայի մեջ է ընկել քթի պլաստիկ վիրահատությունից հետո

25-ամյա Կարոլինա Սարգսյանը Մոսկվայում դիմել էր քթի պլաստիկ վիրահատության, ինչից հետո արդեն մի քանի օր է կոմայի մեջ է:

Աղջկա մայրը պատմել է, որ դուստրը ցանկացել է «մի փոքր ուղղել քիթը», և մեկ տարի համոզելուց հետո իրենք համաձայնել են դստեր գաղափարին:
Ըստ կնոջ՝ վիրահատությունը հաջող է անցել, սակայն դրանից հետո Կարոլինան 3-4  քնաբեր է ընդունել, իսկ հաջորդ օրը թոքերի այտուցի հետևանքով կոմայի մեջ է ընկել:

Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ Կարոլինայի մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել դեղամիջոցներից մեկի նկատմամբ:
Սակայն կլինիկայի նախկին աշխատակիցներից մեկը կարծում է, որ կատարվածում մեղավոր է անեսթեզիոլոգը: