Հորոսկոպի 5 ամենախանդոտ նշանները

Կարիճները անուղղելի սեփականատերեր են: Նրանք պատրաստ են «Իմն է» գրությամբ պիտակ կպցնել ոչ միայն իրերի, այլև մարդկանց վրա: Կարիճները ֆիզիկապես և հոգեպես շատ ուժեղ են կապվում սիրելիի հետ: Շատ կասկածամիտ են: Նրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են հետևել սիրելիի ամեն քայլին, լսել նրանց հեռախոսային զրույցները ու կարդալ հաղորդագրությունները:

Առյուծներն իրոք սիրում ու գնահաում են իրենց ընտրյալներին, բայց ի պատասխան ակնկալում են սեր, նվիրվածություն և գնահատանք: Դավաճանված լինելու փաստը կարող է շատ ուժեղ հարված լինել հպարտ առյուծների ինքնասիրությանը, իսկ նրանք դա չեն ներում:

Ցուլերը համոզված են, որ իրական սեր կարող է լինել միայն այն դեպքում, երբ կողակիցներն իրենց են պատկանում թե՛ հոգով, թե՛ մարմնով: Առաջին հայացքից հանգիստ և բարի ցուլը կարող է կատաղության հասնել խանդի հողի վրա:

Խեցգետիններն էմոցիոնալ են ու նվիրվող: Ցանկացած կասկած կարող է խորը հետք թողնել նրանց սրտում: Խեղգետինը պետք է համոզված լինի, որ իրեն հավատարիմ են, այլապես նա իր ձեռքով կքանդի իր համար թանկ հարաբերությունները:

Ձկները ռոմանտիկ են և շատ արագ են սիրահարվում: Նրանք իդեալականացնում են սիրելիին: Ձկները խանդում են նույնիսկ, երբ սիրելին իրենց ներկայությամբ հայցքը շեղում է իրենցից և կողք նայում: Դա խոցում և վիրավորում է նրանց ու ստիպում իրենց լքված զգալ: