Մահամերձ բրիտանացին խոստովանել է, որ ինքն է սպանել արքայադուստր Դիանային

80-ամյա բրիտանացի հետախույզը, ով այժմ մահամերձ է, խոստովանել է, որ թագավորական ընտանիքի պատվերով տարիներ առաջ սպանել է արքայադուստր Դիանային:
Այս մասին հայտնում է YourNewsWire.com լրատվամիջոցը:

Ծերունի Ջոն Հոփքինսը MI-5 (MI5 (МИ5) անվտանգության ծառայության գործակալ է:
1973 թվականից մինչ 1999 Հոփքինսը իրականացրել է 23 սպանություն, նրա զոհերը ազգայի անվտանգությանը վնաս ներկայացնող անձինք էին՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ և այլն:

Տղամարդը նշում է, որ արքայադուստր Դիանան բարեհոգի կին էր, ում կյանքը ողբերգական ավարտ ունեցավ, որովհետև վերջինս կարող էր սպառնալ Բրիտանական թագին:
«Նա չափազանց շատ գաղտնի տեղեկության էր տիրապետում և չարացած էր թագավորական ընտանիքի դեմ: Ինձ ասացին, որ պետք է մահանա, և այդ ամենը պետք է թողնի դժբախտ պատահարի տպավորություն: Հրամանը ստացել եմ անմիջապես արքայազն Ֆիլիպից»,- պատմել է Ջոն Հոփքինսը:

Իմանալով իր անբուժելի հիվանդության մասին՝ Հոփքինսը որոշել է բացահայտել ողջ ճշմարտությունը:
«Ես չեմ վախենում, որ նրանք կցանկանան ինձ վերացնել: Միևնույն է, ես շուտով մեռնելու եմ»,-ասել է Հոփքինսը: