Վարկած կա, ըստ որի, Թուփաքը ողջ է. The Mirror

Արտասահմանյան մամուլում լուրեր են պտտվում, ըստ որոնց, ռեփեր Թուփաք Շաքուրը ողջ է: Նման տեղեկություն է տարածել, օրինակ, բրիտանական The Mirror-ը: Ըստ պարբերականի՝ Թուփաքի ողջ լինելու մասին հայտնել է մի մասնավոր խուզարկու:

Նշվում է, որ վերջինս հետաքննել է ռեփերի մահն ու տեղեկություններ ստացել, որ նա ապրում է Կենտրոնական Ամերիկայում՝ Բելիզում: Խուզարկուն լուսանկար է հրապարակել, որում ռեփերն իբրեւ թե ռեստորանում է եւ լուսանկարվել է մի երկրպագուի հետ: Տղամարդը, որին ներկայացնում են՝ որպես Թուփաք, ըստ լուսանկարի, 50-ին մոտ տարեկան է:

Երկրպագուները թերահավատորեն են վերաբերում վարկածին, չեն հավատում, որ դա իրենց սիրելի կատարողն է: Նրանք կարծում են, որ հեղինակը ֆոտոշոփ է արել:

Նշենք, որ Թուփաքը մահացել է 1996 թ. 25 տարեկան հասակում: