Տիմատին սիրելիի ծննդյան կապակցությամբ ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել

Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ ռեփեր Տիմատին, իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել:

Դրանցում 36-ամյա ռեփերը նորածին որդու՝ Ռատմիրի, քաղաքացիական կնոջ՝ մոդել Անաստասիա Ռեշետովայի, ինչպես նաև մոդել Ալյոնա Շիշկովայից ծնված 5-ամյա դստեր՝ Ալիսայի հետ է:

Լուսանկարներն արվել են զույգի՝ Հնդկական օվկիանոսի ափին ընտանեկան հանգստի ժամանակ և հրապարակվել են Ռեշետովայի ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ուզում էի այս օրվա կապակցությամբ ինչ-որ հաճելի բան գրել, որպեսզի ուրախանայիր, բայց ես չոր ու կոպիտ ծերուկ եմ, և դա անուղղելի է»,-գրել է Տիմատին:
Լուսանկարներն իր էջում է հրապարակել նաև Ռեշետովան, որը նշել է ծննդյան 24-րդ տարեդարձը:
Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հոկտեմբերի 17-ին։